Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Քննարկվում է վարկած, որ Գյումրիի սպանության մեղադրյալը մենակ չի գործել

Քննարկվում է վարկած, որ Գյումրիի սպանության մեղադրյալը մենակ չի գործել
26.01.2015 | 22:28

Պերմյակովի՝ մենակ չլինելու վարկածը ևս քննարկվում է՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը ի պատասխան դիտարկմանը, թե շրջանառվում է նաև վարկած, որ Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մենակ չի եղել։ Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում առաջ քաշված տարբեր վարկածներ ուսումնասիրվում են, որոնք հերքվում են կամ հաստատվում:
«Հայ և ռուս իրավապահներն աշխատում են, և նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ